Որքան շատ բան է Ձեզ հայտնի գործատուի կարիքների վերաբերյալ, այնքան ազդեցիկ կարող է լինել Ձեր նամակը: Ուսումնասիրեք ընկերության ինտերնետային կայքերը, թռուցիկները, առևտրային գովազդները և այլ առաջնային նյութեր` գործին առնչվող տեղեկատվություն ձեռք բերելու համար: Եթե հնարավոր է , զրուցեք ներկայիս աշխատակիցների հետ ` ներքին խոհանոցին ծանոթանալու նպատակով: Փնտրեք նյութեր թերթերի արխիվներում, հանրային գրադարաններում և կարիերայի կենտրոնների աղբյուրներում: Փնտրեք գլխաբառով` օգտագործելով ընկերության անվանումը, և սպասեք արդյունքին:
Որոշակիացրեք Ձեր` ուշադրության արժանի առանձնաշնորհները:
Գործատուի մասին Ձեր ունեցած տվյալներից ելնելով` ինչպե±ս կարող եք օժանդակել կազմակերպչական նպատակներին հասնելուն: Առանձնացրեք Ձեզ մյուսներից. եթե միևնույն աշխատանքին հավակնող 100 այլ դիմողներ կան, ինչու± պետք է գործադիր տնօրենը հենց Ձեզ հնարավորություն տա: Թվեք հինգ գլխավոր պառճառներ, ըստ որոնց Դուք եք կատարյալ թեկնածուն:
Ստեղծեք Ձեր նամակը
Վերնագիր/ ամսաթիվը/ հասցե. եթե սովորական (ոչ email ) նամակ եք գրում , ընտրեք ստանդարդ աշխատանքային նամակին բնորոշ ոճը: Ձեր նամակի դիզայնը պետք է համապատասխանի Ձեր ռեզյումեին: (տե́ս ստորև բերված օրինակը )
Ողջույնը. լավագույն տարբերակը Ձեր նամակը որոշակի անձի հասցեագրելն է (օր. “հարգելի պրն. Ջոնս;” ), բայց կարող եք կիրառել “Հարգելի գործադիր տնօրեն” տարբերակը, եթե պարզելու ոչ մի հնարավորություն չկա: Օգտագործեք “Հարգելի հանձնաժողով” տարբերակը, եթե որոշումը կայացվելու է հանձնաժողովի կողմից: Խուսափեք այնպիսի հնացած տարբերակներից, ինչպիսիք են “ Հարգելի պրն./ տիկին ” և “ Տրվում է ներկայացվելու ըստ պահանջի”:
Սկզբնական պարբերությունը. Գործադիր տնօրենները զբաղված են և չեն սիրում գլուխ հանել այդ խառնաշփոթից: Ձեր սկզբնական պարբերությունը պետք է հստակ բացահայտի այն պաշտոնը, որի համար դիմում եք : Ներառեք երաշխավորագիր, եթե պահանջվում է, և տեղեկատվության աղբյուրը ( օր. երաշխավորագիր նախկին գործատուից և այլն ) : Այն կարող է ներառել նաև դրույթներ այն մասին, թե ինչու եք Դուք ամենահարմար թեկնածուն :
Ձեր կողմից գովազդվող պաշտոնը լրիվ համապատասխանում է իմ որակավորմանը, ինչը և կվկայի կցված ռեզյումեն: Ես ունեմ 10 տարվա հաջող աշխատանքային փորձ միջազգային առևտրային ծրագրերի, առաջնակարգ շրջանների և գումարային 500 հաշիվների ղեկավարման գործում : Ես հազվագյուտ փորձ ունեմ բարձր տեխնոլոգիաների սեկտորում , միաժամանակ օժտված եմ խորը գիտելիքներով կապի տեխնոլոգիաների բնագավառում:
Հիմնական մասը. Ձեր նամակի հիմնական մասը ամենակարևորն է: Այն Ձեր հնարավորությունն է ընդգծելու այն հիմնական պատճառները, ըստ որոնց Ձեզ պետք է հրավիրեն հարցազրույցի: Հիմնական տեքստը գրելիս միշտ հիշեք, որ գործադիր տնօրենները եսակենտրոն են. նրանք ցանկանում են իմանալ` ինչ կարող եք անել նրանց համար, Ձեր կյանքի պատմությունը նրանց չի հետաքրքրում: Ձեր լիազորագրերի, նպատակաուղղվածության և աշխատանքային պատմության միջոցով ցույց տվեք, թե ինչպես կարող եք օժանդակել նրանց գործունեությանը: Վերանայեք Ձեր հինգ հիմնական հատկանիշները ( հենց նրանք, որոնց մասին նշել եք ընկերության փնտրտուքի ժամանակ ) և ներառեք հիմնական մասում` ցանկալի է համարակալված ցուցակի տեսքով:
Նշեք Ձեր ձեռքբերումների մասին` մանրամասնելով այն հատուկ դեպքերը, երբ Ձեր միջամտությունը նպաստավոր է եղել Ձեր ներկայիս կամ նախկին գործատուների համար: Ձեր համարակալված ցուցակին պետք է նախորդի նմանատիպ նախադասություն “ Իմ լիազորագրերը ներառում են. ” կամ “ Իմ կողմից առաջարկվող հիմնական օժանդակությունը ներառում է. ”:
Ձեր նամակը պետք է լինի դրականապես տրամադրող և խրախուսող: Այնքան էլ հարմար չէ հուսահատեցնող պատմություն գրել Ձեր աշխատանքային իրավիճակի վերաբերյալ : Ձեզ դրեք գործադիր տնօրենի կարգավիճակում- կհրավիրեի±ք ինքներդ Ձեզ հարցազրույցի:
Եզրափակող պարբերությունը. Ձեր եզրափակումը պետք է գործողության կոչ լինի, այնպես որ դրսևորեք Ձեր անխախտ հետաքրքրությունը հարցազրույցի վերաբերյալ և նշեք, որ կցանկանայիք հավաստիանալ` արդյոք ստացել են Ձեր ռեզյումեն, ու քննարկել դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունները:
Շնորհակալական վերջաբանը և Ձեր անունը. ավարտեք նամակը այնպիսի մասնագիտական արտահայտություններով, ինչպիսիք են “ Լավագույն ցանկություններով”, “ Անկեղծորեն ” կամ “ Հարգանքներով” Ձեր…