Ռեզյումե: 7797   Կազմակերպություն: 1254  RSS Աշխատատեղեր: 3734  Armenian Language Russian Language English Language
  
LOGIN
 
 
Մոռացել եք? 
Register


CAREER&EMPLOYEMENT TIPS
Skip Navigation Links.


CAREER&EMPLOYEMENT NEWS
Recruiter.am team committed to provide better service and we are constantly working on the site improvement. Number of changes read more
Recruiter.am is providing Free service of development Vacancy page for the member companies. We have decided that the service wo read more
Because we care about your time and would like to make your search more efficient we have created tool and partner program to give read more
To make recruitment more efficient and save time for HR managers, Recruiter.am developed new tool for searching resume by keyword. read more
Recruiter.am-Job Portal Поздравляет всех Женщин с праздником 8 Марта.

8 марта – это праздник весны и красоты, один из с
read more
Dear customers, Job Portal site engine is updated. Number of new functionalituy is implemented. read more
We have added site content search Located in the top right side. Now it is easier to find Job Article or information about site. read more

Ինչ է փնտրում գործատուն

Home » All Job Articles » Ինչ է փնտրում գործատուն

Յուրաքանչյուր տարի նորավարտ ուսանողների աշխատանքային գործունեությամբ զբաղվողները հավաքագրում են հարյուրավոր երիտասարդ, նպատակասլաց և հմուտ շրջանավարտների: Որևէ աշխատատեղի համար ճիշտ շրջանավարտ գտնելը հաճախ տքնաջան աշխատանք է պահանջում , այն է` ստուգումներ ու հարցազրույցներ կազմակերպելը` տվյալ պաշտոնի պահանջներին այս կամ այն շրջանավարտի համապատասխանությունը ստուգելու համար:
Ակնհայտ է , որ գործատուները փնտրում են որոշակի հմտություններով և հատկանիշներով օժտված ուսանողներ ` որոշակի պաշտոնների համար: Որոշ աշխատանքներ պահանջում են մի շարք առանձնահատուկ հմտություններ ու հատկանիշներ, մինչդեռ մյուսների պարագայում պահանջվում են ավելի ընդհանուր որակներ, որոնք ցանկալի են գործատուների մեծամասնության համար: Շրջանավարտների հմտությունները, դրանց գնահատման և գործատուների պահանջների բավարարման խնդիրները երկար ժամանակ ուշադրության կենտրոնում են եղել:
 

 

Ինչու աշխատանքի ընդունել շրջանավարտներին:


Շատ պատճառներ կան , թե ինչու ընկերությունը կշահի` անդամներ ներառելով Ավստրալիայի նորարար և բարձր հմտություններով օժտված շրջանավարտներից: Հենց իրենց` գործատուների համար կարևորագույն նշանակություն ունեցող պատճառներից են ներքոհիշյալները.

 

• ապահովել միջին և ավագ կառավարիչների համապատասխան բազա
• բավարարել փորձառու և բարձրագույն կրթություն ունեցող անձանց կարիքները բիզնեսի բնագավառում / ընկերություն, որը պահանջում է արհեստավարժ և բարձրորակ աշխատակազմ
• աշխատավայրում առաջարկել նոր և թարմ գաղափարներ, գիտելիքներ և տեխնիկա

 

 

Որակներ, որոնք գործատուները փնտրում են շրջանավարտների մեջ

 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ շրջանավարտներին աշխատանք առաջարկողները նրանց մեջ փնտրում են այնպիսի ընդհանուր հմտություններ և հատկանիշներ, որոնք կարևոր են գրեթե բոլոր տիպի աշխատանքներում: Հատկապես ուշադրության արժանի կլինեն այն շրջանավարտները, որոնք կցուցաբերեն.


գակադեմիական ձեռքբերումներ գործին առնչվող առարկայից
• գրագիտություն
• հիմնային գիտելիքներ մաթեմատիկայից
• հիմնային համակարգչային գիտելիքներ
• ժամանակի օգտագործման կարողություն
• բանավոր և գրավոր հաղորդակցական հմտություններ
• ներանձնական որակներ
• թիմային աշխատանքի հմտություններ
• խնդիրներից գլուխ հանելու հմտություններ
• բիզնեսի գործընթացների վերաբերյալ գիտելիքներ

Շրջանավարտների Կարիերայի Ավստրալիայի բաժնի 2006թ.-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ շրջանավարտներին աշխատանքի ընդունելիս ընտրությունը կատարվել է երեք հիմնական դրույթներով` ներանձնական որակներ և հաղորդակցական հմտություններ (57.5% ), ակադեմիական որակավորումներ ( 35.4% ) և աշխատանքային փորձ ( 27.6% ):

Գործին առնչվող որակավորումների և մասնագիտական հմտությունների ու գիտելիքների հետ մեկտեղ գործատուների մեծամասնությունը իրենց հավանական աշխատակիցների մեջ գնահատում է նաև անձնական հատկանիշները: Գործատուների կողմից հաճախ նշվող հատկանիշներից են.


• խանդավառություն
• նպատակաուղղվածություն
• փառասիրություն
• հասունություն
• ինքնաներկայացման, խնամված և լավ հագնված լինելու կարողություն

Գործատուները սիրում են նաև իրենց աշխատակիցների մեջ տեսնել անկեղծ հետաքրքրություն իրենց աշխատանքի հանդեպ:

Շատ գործատուներ նշում են մի շարք հատկանիշների պակասություն շրջանավարտների մոտ.


գստեղծագործ էություն և հակումներ
• բանավոր բիզնես-հաղորդակցություն
• խնդիրներ լուծելու կարողություն

Հատկանշական է, որ հենց այս երեք հատկանիշներն են, որոնք բարձր են գնահատվում գործատուների կողմից:

Ձախողված շրջանավարտների մոտ, ավելի քան հաջողակների մոտ, պակասում է կամ նվազագույն դեպքում ճիշտ չի արտահայտվում անկախ և քննադատական մտածողությունը: Այս հատկանիշը շատ կարևոր է բազում գործատուների համար, և թվում է` այն հատկանիշն է, որով հաջողակ կամ անհաջողակ շրջանավարտները տարբերվում են միմյանցից:

Բազմաթիվ ոլորտներում աշխատուժը արագորեն փոփոխվում է` ի պատասխան հասարակական և շրջակա միջավայրի ,նաև տեխնոլոգիական փոփոխություններին:
Այս պարագայում գործատուները ավելի շատ կարիք ունեն այնպիսի շրջանավարտների կամ աշխատակիցների , որոնք դրսևորում են ճկունություն և հարմարվողականություն ` ցույց տալով, որ իրենք ի վիճակի կլինեն դիմակայել ապագայում սպասվող փոփոխություններին:
Նոր շրջանավարտները կշահեն իրենց կարիերայի ընթացքում շարունակական ուսուցումից, հմտությունների ու գիտելիքների զարգացումից և նորացումից:

 

 

Հմտություններ ապագայի համար:



Հաջողակ և անհաջողակ շրջանավարտների հիմնական տարբերությունները:

 

Որ պարագայում են շրջանավարտները հուսախաբ անում:

Անձնական հատկանիշներ:
 






Career Portal » Job discussion
Copyright @ 2007 Recruiter.am Job Portal Armenia, Աշխատանք Հայաստանում.
Рейтинг@Mail.ru Bookmark and Share