Ռեզյումե: 7797   Կազմակերպություն: 1254  RSS Աշխատատեղեր: 3734  Armenian Language Russian Language English Language
  
LOGIN
 
 
Մոռացել եք? 
Register


CAREER&EMPLOYEMENT TIPS
Skip Navigation Links.


CAREER&EMPLOYEMENT NEWS
Recruiter.am team committed to provide better service and we are constantly working on the site improvement. Number of changes read more
Recruiter.am is providing Free service of development Vacancy page for the member companies. We have decided that the service wo read more
Because we care about your time and would like to make your search more efficient we have created tool and partner program to give read more
To make recruitment more efficient and save time for HR managers, Recruiter.am developed new tool for searching resume by keyword. read more
Recruiter.am-Job Portal Поздравляет всех Женщин с праздником 8 Марта.

8 марта – это праздник весны и красоты, один из с
read more
Dear customers, Job Portal site engine is updated. Number of new functionalituy is implemented. read more
We have added site content search Located in the top right side. Now it is easier to find Job Article or information about site. read more

Առավելագույն հաջողություն աշխատանքի որոնման ժամանակաշրջանում

Home » All Job Articles » Առավելագույն հաջողություն աշխատանքի որոնման ժամանակաշրջանում

Ուսումն ավարտելու և մինչև այդքան սպասված առաջին աշխատանքային հրավերը ստանալու միջև ընկած ժամանակահատվածը սկզբում կարող է երկարատև և լարված լինել: Բայց կարևոր է հուսահատության չմատնվելը:
Որոշ մարդիկ կարծում են, որ առաջին փորձից կատարյալ աշխատանք ստանալը հեշտ է և կատարվում է մեկ ակնթարթում,այնպես որ նրանք դյուրությամբ կարող են անցում կատարել ուսանողական սեղանից աշխատանքայինի: Իդեալական աշխարհում ամեն ինչ հենց այդպես էլ կլիներ, բայց , դժբախտաբար, այլ է իրականությունը:
Կարևոր է հիշել , որ հաճախ այնքան էլ հեշտ չէ հաստատվելը: Մեր օրերում աշխատանքային ոլորտները գերազանցապես մրցակցային են, և աշխատանքի որոնման շրջանը կարող է դժվարին և երկար լինել: Այն կարող է բավական երկար ժամանակ խլել, հաճախ ամիսներ, ինչի ընթացքում հնարավոր են բազմաթիվ մերժումներ:
Անհրաժեշտ է դրական տրամադրվել: Ահա որոշ օգտակար և կարևոր դրույթներ, որոնք կօգնեն Ձեզ առավելագույնի հասցնել հաջողությունը` նվազագույնի հասցնելով լարվածությունը և աշխատանք փնտրելու ժամանակահատվածը դարձնելով հնարավորինս հաճելի և տրամադրող:


 

Որոշ հուշումներ դրական տրամադրված լինելու վերաբերյալ:

 


Հիշեք` Դուք մենակ չեք : Ձեզ կարող է թվալ, թե միայն Դուք եք չարչարվում , բայց Դուք միայնակ չեք, Ձեզ հետ միևնույն նավակում շատերը կան, հարցրեք թեկուզ Ձեր ընկերներին: Աշխատեք այդ ամենն անձնապես չընդունել: Մերժումը մեծապես հիմնված է լինում փորձի և հմտությունների պակասի, այլ ոչ թե անձնական նկատառումների վրա: Աշխատեք ավելի հեռուն տեսնել:


Այս շրջանը հավանաբար ամենաբարդն է : Առաջին, ամենակարևոր աշխատանքը ստանալուց հետո, թերևս, ավելի հեշտ կլինի հաջորդող աշխատանքները ստանալ:
Կապ պահպանեք Ձեր ուսանող ընկերների հետ, որոնք նմանատիպ իրադրության մեջ են: Հանդիպեք սուրճի սեղանի շուրջ, հիշեք, որ մենակ չեք և խրախուսեք միմյանց: Զարմանալի է, թե ինչքան օգտակար կարող է դա լինել` Ձեզ բարոյապես ամուր և նպատակաուղղված պահելու համար:

 

Որոշ հուշումներ արդյունավետ մնալու և բարձունքում լինելու վերաբերյալ :

 


Նորավարտները հաճախ հանդիպում են այնպիսի իրադրության, որին Դուք արդեն ծանոթ եք. Դուք փորձի կարիք ունեք աշխատանք ստանալու համար, այնինչ փորձ ձեռք բերելու համար աշխատանք է հարկավոր: Մի±թե այլ ելք չկա: Կամավոր աշխատանքը կարող է առաջին վճռական քայլը լինել Ձեր նախընտրած ոլորտում աշխատանք ապահովելու ուղղությամբ: Կապ պահպանեք Ձեր նախկին ուսուցիչների և դասախոսների հետ: Նրանք հաճախ լավ կապեր ունեն այն ոլորտի աշխատակիցների հետ, որով Դուք հետաքրքրված եք: Տեղյակ պահեք նրանց, որ աշխատանք եք փնտրում և շարադրեք Ձեր նպատակներն ու շահերը: Հիշեք այս հին ասացվածքը. ” Կարևոր չէ` ինչ գիտես, կարևոր է` ում գիտես”:
Կապի մեջ եղեք նաև այլ նորավարտների հետ, որոնք ևս կարող են հավանական միջնորդ հանդիսանալ Ձեր` աշխատանք ստանալու գործում :
Զարգացրեք Ձեր հաղորդակցական հմտությունները: Մի́ վախեցեք մոտենալ մարդկանց և հարցնել. Դուք կորցնելու ոչինչ չունեք:
Աշխատեք հնարավորինս շատ ծանոթներ ձեռք բերել Ձեզ հետաքրքրող ոլորտում և ճանաչում ձեռք բերել այնտեղ: Մի́ վախեցեք Ձեր ռեզյումեն ուղարկել հավանական գործատուներին, եթե անգամ նրանք աշխատանքի հայտարարություն չեն արել:
Փորձառու մեկին խնդրեք ստուգել և ուղղել Ձեր ռեզյումեն:
Անգամ լավ ռեզյումեն կարելի է արտակարգ դարձնել փորձառու մեկի օգնությամբ:
Որևէ մեկի հետ փորձնական հարցազրույց անցկացրեք : Դա կօգնի Ձեզ զարգացնել Ձեր հաղորդակցական հմտությունները, երկակի հարցերից գլուխ հանելու փորձ կտա, իսկ ամենակարևորը ` կամրապնդի Ձեր ինքնավստահությունը:
 






Career Portal » Job discussion
Copyright @ 2007 Recruiter.am Job Portal Armenia, Աշխատանք Հայաստանում.
Рейтинг@Mail.ru Bookmark and Share