Ռեզյումե: 7797   Կազմակերպություն: 1254  RSS Աշխատատեղեր: 3734  Armenian Language Russian Language English Language
  
LOGIN
 
 
Մոռացել եք? 
Register


CAREER&EMPLOYEMENT TIPS
Skip Navigation Links.


CAREER&EMPLOYEMENT NEWS
Recruiter.am team committed to provide better service and we are constantly working on the site improvement. Number of changes read more
Recruiter.am is providing Free service of development Vacancy page for the member companies. We have decided that the service wo read more
Because we care about your time and would like to make your search more efficient we have created tool and partner program to give read more
To make recruitment more efficient and save time for HR managers, Recruiter.am developed new tool for searching resume by keyword. read more
Recruiter.am-Job Portal Поздравляет всех Женщин с праздником 8 Марта.

8 марта – это праздник весны и красоты, один из с
read more
Dear customers, Job Portal site engine is updated. Number of new functionalituy is implemented. read more
We have added site content search Located in the top right side. Now it is easier to find Job Article or information about site. read more

Տասը գլխավոր հուշումներ` աշխատանքային հարցազրույցում հաջողության հասնելու համար

Home » All Job Articles » Տասը գլխավոր հուշումներ` աշխատանքային հարցազրույցում հաջողության հասնելու համար

Վերջին տասը գլխավոր հուշումներում ուսումնասիրվել են ակադեմիական հարցազրույցի պատրաստվելու եղանակները: Ահա թե ինչպես կարելի է լավագույն արդյունքի հասնել այդ օրը:

1. Գնացեք ժամանակին, բայց ոչ շատ վաղ
2. Պատրաստ եղեք այլ թեկնածուների հանդիպելու
3. Դանդաղ խոսեք
4. Նայեք զրուցակցի աչքերին
5. Ընդունեք, եթե ինչ-որ բան չգիտեք
6. Ձեր հետազոտությունը վստահորեն քննարկեք
7. Առաջարկեք ուսուցում
8. Խանդավառություն ցուցաբերեք
9. Սիրալիր եղեք
10. Ավարտեք դրական նոտայով

 

1.Գնացեք ժամանակին, բայց ոչ շատ վաղ

 

Եթե հարցազրույցի եք հրավիրված ,ասենք, առավոտյան 9, ժամանեք 8.45 –ից 9-ն ընկած ժամանակահատվածում, ոչ շուտ: Հնարավոր է ` Դուք անհանգստություն եք պատճառում անձնակազմին. հարցազրույցը նախապատրաստելը նույնքան դժվար է , ինչքան հենց հարցազրույցին մասնակցելը: Այնպես որ եթե շուտ եք ժամանել, մի փոքր զբոսնեք` մտքերը կարգի բերելու և թարմանալու համար:

 

Բազում ակադեմիական հարցազրույցների դեպքում գործում է ողջ օրվա ֆորմատը. այն է` Դուք հանդիպելու եք և համագործակցելու եք այլ թեկնածուների հետ: Աշխատեք չշփոթվել նրանց ներկայությունից, խոսակցության թեման ինքնըստինքյան կլինի Ձեր ներկայիս աշխատանքը,աշխատանքի որոնման պատմությունը, Ձեր անցկացրած հարցազրույցների քանակը և այլն, բայց Դուք աշխատեք զրույցը Ձեզ հարմար ուղղությամբ վարել ` միևնույն ժամանակ հանգիստ ու սիրալիր մնալով: Անկեղծ եղեք Ձեր մասնագիտության բնագավառի վերաբերյալ, բայց ոչ երբեք այն հատկանիշների վերաբերյալ, որոնց շնորհիվ Դուք վեր եք կանգնում մնացածից:

 

Թե́ ներկայանալիս, թե́ հարցազրույցի ընթացքում սովորականից դանդաղ խոսեք: Հավանաբար Դուք լավ հռետոր եք` համոզիչ խոսելու կարողությամբ, բայց անսովոր հուզմունքի պատճառով կարող եք արագ խոսել:
Նույն այդ հուզմունքի պատճառով հնարավոր է ` ավելի հաճախ նայեք թղթերին կամ Էկրանին, քան լսարանին: Հիշեք , դասախոսության, սեմինարի կամ որևէ նյութի ներկայացման ժամանակ անհրաժեշտ է հայացքն ուղղել լսարանին` հատկապես հարցերին պատասխանելիս: Այդ դեպքում վստահ և համոզված կթվաք: Հավասարապես նայեք բոլորին, մի́ սևեռեք Ձեր հայացքը մեկ անձի վրա: Ձեզ բնական պահեք:Եթե հարցազրույցի ընթացքում Ձեզ կտրվեն հարցեր, որոնց պատասխաններում վստահ չեք, ասեք այդ մասին: Մի́ փորձեք խուսանավել “քաղաքական ոճով” ` հարցերին անուղղակի պատասխանելով կամ այլ հարցի պատասխանելով: Ավելի լավ է` խնդրեք վերափոխել հարցը, կամ պարզասրտորեն ընդունեք, որ չգիտեք պատասխանը: Հարցազրույցը վարողները կգնահատեն Ձեր ազնվությունը:

 

Կարևոր է Ձեր անցյալի, ներկայիս կամ ապագայում կատարվելիք հետազոտությունների մասին վստահորեն խոսելը, և եթե Դուք լավ եք պատրաստվել հարցազրույցին, դա խնդիրներ չի առաջացնի: Համոզվեք, որ Ձեր նախագծերը ներկայացնում եք անշտապ, և կապեք դրանք այն պաշտոնին,որի համար հարցազրույցի եք հրավիրված: Հիշեք, որ ընդունող հանձնաժողովը թեև բարձրագույն կրթություն ունեցող անձանցից է բաղկացած, բայց պարտադիր չէ, որ նրանք Ձեր բնագավառի նեղ մասնագետներ լինեն, այնպես որ զեկույցը համապատասխան կերպ պատրաստեք:

 

7.Առաջարկեք ուսուցում


Դասավանդման հետ առնչվող պաշտոն ստանալու համար պետք է նախապատրաստեք տեղեկություններ այն մասին, թե ինչ կարող եք առաջարկել ուսուցման ընթացքում , բայց որոշ դեպքերում դա կարող է Ձեզ հանկարծակիի բերել: Ամեն դեպքում աշխատեք հանդես գալ որպես վստահ և խանդավառ ուսուցիչ: Ոչ մի պարագայում մի քննարկեք որևէ աշակերտի անձնական պատմությունը ( սակայն կարող եք որոշ դեպքերի օրինակներ բերել , երբ խորհուրդներ եք տվել ) , քննադատաբար մի արտահայտվեք Ձեր նախկին կամ ներկայիս աշխատավայրի վերաբերյալ:

 

8.Խանդավառություն ցուցաբերեք


Խանդավառությունը հաջողության բանալին է. անընդհատ ժպտացեք: Նյարդերի պատճառով որոշ մարդիկ կարող են հարցազրույցի ընթացքում ճնշված թվալ, այնինչ հնարավոր է , որ նրանք պարզապես բնույթով հանգիստ մարդիկ են: Աշխատեք, որ դա անվստահություն կամ անգամ խուսափողություն չթվա: Օրինակ, հարցազրույցի ընդմիջման ժամանակ գնացեք համալսարանի գրադարան կան հետազոտական լաբորատորիաներ, ցույց տվեք, որ գործին առնչվող հետազոտություն եք կատարել:

 

9.Սիրալիր եղեք


Սիրալիր լինելը գուցե ակնհայտ է թվում, բայց հաճախ հեշտ է մոռանալ, որ գործատուները նախ և առաջ փնտրում են մարդկային էակ, որը կհամապատասխանի իրենց բաժնում աշխատելուն: Դուք շատ ժամանակ եք նրանց հետ շփվելու , և նրանք ցանկանում են համոզվել, որ Դուք համեստ ու հասանելի անձնավորություն եք: Ակադեմիական հարցազրույցները մրցակցային են, բոլոր թեկնածուները բարձր որակավորված են ( եթե ոչ գեր-որակավորված ) , ուստի հենց մարդկային հատկանիշներն են, որ էական կարող են լինել:

 

10.Ավարտեք դրական նոտայով


Եթե անգամ Ձեզ թվում է, թե հարցազրույցը ձախողվել է , աշխատեք հեռանալ բարձր տրամադրությամբ: Շնորհակալություն հայտնեք հանձնաժողովին Ձեզ ժամանակ հատկացնելու համար և նշեք, որ կսպասեք նրանց զանգին: Կարող եք նաև ասել, որ այդ օրը համարում եք դժվարին, բայց խոստումնալից: Ամուր սեղմեք հանձնաժողովի անդամների ձեռքերը և նայեք նրանց աչքերին: Դա ավելի ամուր կմնա նրանց մտքում, քան առանց մի բառ ասելու հեռանալը:
 

 






Career Portal » Job discussion
Copyright @ 2007 Recruiter.am Job Portal Armenia, Աշխատանք Հայաստանում.
Рейтинг@Mail.ru Bookmark and Share