Ռեզյումե: 7797   Կազմակերպություն: 1254  RSS Աշխատատեղեր: 3734  Armenian Language Russian Language English Language
  
LOGIN
 
 
Մոռացել եք? 
Register


CAREER&EMPLOYEMENT TIPS
Skip Navigation Links.


CAREER&EMPLOYEMENT NEWS
Recruiter.am team committed to provide better service and we are constantly working on the site improvement. Number of changes read more
Recruiter.am is providing Free service of development Vacancy page for the member companies. We have decided that the service wo read more
Because we care about your time and would like to make your search more efficient we have created tool and partner program to give read more
To make recruitment more efficient and save time for HR managers, Recruiter.am developed new tool for searching resume by keyword. read more
Recruiter.am-Job Portal Поздравляет всех Женщин с праздником 8 Марта.

8 марта – это праздник весны и красоты, один из с
read more
Dear customers, Job Portal site engine is updated. Number of new functionalituy is implemented. read more
We have added site content search Located in the top right side. Now it is easier to find Job Article or information about site. read more

Հեռախոսային հարցազրույցի դրույթները և տեխնիկան

Home » All Job Articles » Հեռախոսային հարցազրույցի դրույթները և տեխնիկան

Գործատուները հեռախոսային հարցազրույցի միջոցով որոշակիացնում ու թեկնածուներ են փնտրում աշխատանքի համար: Հեռախոսային հարցազրույցները հաճախ կիրառվում են թեկնածուների հետ ծանոթանալու համար` դեմ առ դեմ հանդիպման հրավիրվողների թիվը կրճատելու համար: Դրանք նաև հարցազրույցի կազմակերպման հետ կապված ծախսերը կրճատելու համար են:
Մինչ Դուք եռանդով աշխատանք եք փնտրում , անհրաժեշտ է նաև ամեն վայրկյան պատրաստ լինել հեռախոսային հարցազրույցի: Անհնար է •ուշակել, թե երբ աշխատանքային միջնորդը կզան•ահարի ու կհարցնի` արդյոք կարող եք մի քանի րոպե տրամադրել իրեն:

 

Պատրաստ եղեք հարցազրույցի


Պատրաստվեք հեռախոսային հարցազրույցի ճիշտ այնպես, ինչպես սովորական հարցազրույցի պարագայում: Կազմեք Ձեր առավելությունների ու թերությունների ցուցակը, ինպես նաև ընդունված հարցերի պատասխանների ցանկը:
• Ձեր ռեզյումեն ձեռքի տակ պահեք կամ ամրացրեք հեռախոսին մոտ` պատին, որպեսզի հարցերին պատասխանելիս կարողանաք օգտվել դրանից:
• Կազմեք Ձեր նվաճումների ցուցակը:
• Գրիչ ու թուղթ պահեք` նշումների համար:
• Անջատեք զանգերի սպասման ծառայությունը` հեռախոսազրույցը չընդհատելու համար:
• Եթե հեռախոսազանգը հարմար ժամի չէ, խնդրեք այլ ժամի զանգահարել, առաջարկեք այլ տարբերակներ:
• Հեռացրեք երեխաներին ու տնային կենդանիներին: Անջատեք ռադիոն ու հեռուստացույցը: Ծածկեք դուռը:

 

 

Փորձեք հարցազրույցը


Հեռախոսով խոսելն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է : Իմ կարծիքով պատրաստվելն օգտակար է: Ձեր ընկերներից կամ ընտանիքի անդամներից մեկին խնդրեք փորձնական հարցազրույց անցկացնել, այն ձայնագրեք ու լսեք` ինչպես եք խոսում հեռախոսով: Դրա համար կարելի է օգտագործել ցանկացած ձայնագրիչ: Դրա շնորհիվ կարող եք լսել Ձեր սխալները և ուղղել դրանք: Կրկնեք նաև հաճախ առաջադրվող հարցերի պատասխանները:

 

Հարցազրույցի ընթացքում


• Մի́ ծխեք, մաստակ մի́ ծամեք ու մի́ կերեք կամ խմեք:
• Պատրաստ պահեք մեկ բաժակ ջուր ` անհրաժեշտության դեպքում կոկորդը թրջելու համար:
• Ժպտացեք: Ժպիտը կօգնի լավ տպավորություն թողնել ու կփոխի Ձեր ձայնի տոնայնությունը:
• Դանդաղ խոսեք ու պարզ արտաբերեք բառերը:
• Օգտագործեք անձի ազգանունը ( պրն. , տկ. և ազգանունը ): Անունը օգտագործեք միայն եթե նա ինքը խնդրի:
• Մի́ ընդհատեք խոսակցին:
• Մի́ շտապեք - բնական է մեկ-երկու րոպե մտածել` մտքերը ի մի բերելու համար:
• Կարճ պատասխաններ տվեք:
• Հիշեք` Ձեր նպատակը դեմ առ դեմ հանդիպման իրավունք ստանալն Է: Շնորհակալություն հայտնելուց հետո հարցրեք` կարող եք անձամբ հանդիպել:

 

Հարցազրույցից հետո


• Նշումներ արեք Ձեզ առաջադրված հարցերի ու պատասխանների վերաբերյալ:
• Մի́ մոռացեք շնորհակալություն հայտնել: Եվս մեկ շնորհակալական հղում ուղարկեք` գործի նկատմամբ Ձեր հետաքրքրությունը ապացուցելու համար:
 

 






Career Portal » Job discussion
Copyright @ 2007 Recruiter.am Job Portal Armenia, Աշխատանք Հայաստանում.
Рейтинг@Mail.ru Bookmark and Share