Ցանկալի է, որ ռեզյումեն լինի պարզ և հասկանալի, հատկապես երբ դուք ներկայացնում եք տվյալ աշխատանքի համար անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը: Օգտվեք աշխատանքի նկարագրությունից և աշխատեք վերափոխել ձեր ռեզյումեն տվյալ աշխատատեղին համապատասխան: Այն ոչ թե պետք է պարզապես թվարկի ձեր գիտելիքները, այլ ցույց տա, թե ինչ օգուտ կարող եք դուք տալ տվյալ կազմակերպությանը ձեր գիտելիքների շնորհիվ: Իհարկե դուք պետք է կարողանաք համապատասխան ձևով ներկայացնել ձեր ունակությունները , գիտելիքները, սակայն իրականում էլ պետք է կարողանաք անել այն ամենը ինչ գրված է ձեր ռեզյումեում: