Ռեզյումե: 7797   Կազմակերպություն: 1254  RSS Աշխատատեղեր: 3734  Armenian Language Russian Language English Language
  
LOGIN
 
 
Մոռացել եք? 
Register


CAREER&EMPLOYEMENT TIPS
Skip Navigation Links.


CAREER&EMPLOYEMENT NEWS
Recruiter.am team committed to provide better service and we are constantly working on the site improvement. Number of changes read more
Recruiter.am is providing Free service of development Vacancy page for the member companies. We have decided that the service wo read more
Because we care about your time and would like to make your search more efficient we have created tool and partner program to give read more
To make recruitment more efficient and save time for HR managers, Recruiter.am developed new tool for searching resume by keyword. read more
Recruiter.am-Job Portal Поздравляет всех Женщин с праздником 8 Марта.

8 марта – это праздник весны и красоты, один из с
read more
Dear customers, Job Portal site engine is updated. Number of new functionalituy is implemented. read more
We have added site content search Located in the top right side. Now it is easier to find Job Article or information about site. read more

Խորհուրդներ CV-ի վերաբերյալ, օգնություն ռեզյումե ստեղծելիս ( Ինչպես վարվել)

Home » All Job Articles » Խորհուրդներ CV-ի վերաբերյալ, օգնություն ռեզյումե ստեղծելիս ( Ինչպես վարվել)

Հարցազրույցի հրավեր ստանալը կարող է կախված լինել Ձեր CV -ի որակից: Այն Ձեր հնարավորությունն է գործատուին ցույց տալ, որ Դուք ունեք անհրաժեշտ հմտությունները ու փորձը և հենց Դուք եք հարմար այդ պաշտոնին:


 

Ես նախկինում երբեք CV չեմ գրել- ինչից սկսել:



Նախ անհրաժեշտ է մտածել

 

• ինչ ներառել
• որքան մանրամասներ են անհրաժեշտ
• ինչպես Ձեր CV-ին մյուսներից աչքի զարնող դարձնել

 

 

Փորձե́ք մեր online CV-ստեղծման համակարգը:

 

Օգտվե́ք Recruiter.am-ի online CV-ստեղծման համակարգից: Այն կօգնի Ձեզ ստեղծել Ձեր սեփական CV-ին online համակարգով:
Recruiter.am աշխատանքային պորտալը տրամադրում է նաև հետևյալ ծառայությունները.


Դուք ստանում եք ձևավորված և գեղեցիկ ռեզյումե/ CV , որը տեղակայվում է մեր կայքում առանց ժամկետային որևէ սահմանափակման:

o Ձեր ռեզյումե/ CV-ին հաշվառվում է որոնման համակարգերում և մատչելի է դառնում ոչ միայն Recruiter.am կայքում գրանցված կազմակերպությունների, այլև հազարավոր ուրիշ գործատուների համար, որոնք հետևում են որոնման համակարգին:

Դուք պարզապես կարող եք Ձեր ռեզյումե/CV -ին ուղարկել ցանկացած ժամի ցանկացած տեղից:

Դուք կարող եք ստեղծել մի քանի ռեզյումե/CV` յուրաքանչյուր հնարավոր թափուր աշխատատեղի համար:

Դուք կարող եք ընտրել “համապատասխան” և “ոչ համապատասխան” կազմակերպությունները:

 

Մենք տրամադրում ենք նաև խորհրդակցություն ռեզյումե/CV -ին բարելավելու վերաբերյալ:

 

Ինչ ծավալ պետք է այն ունենա:


Ձեր CV-ին պետք է լինի.
• ընթեռնելի, պարզ տարբերակված պարբերություններով
• ըչ ավելի երկար, քան 2 էջը. միայն գործադիր իշխանության ավագ աշխատակիցները, որոնք մեծ փորձ ունեն, կարող են ունենալ ավելի երկար CV-ներ:
Ձեզ անշուշտ կհետաքրքրի` ինչպես կարելի է ամեն ինչ տեղակայել 2 էջում, բայց Դուք կարող եք տեղ խնայել` որոշ բաներ չնշելով կամ անկարևոր մանրուքների վերաբերյալ համառոտ տեղեկություններ տալով: Օրինակ, պարտադիր չէ վերևում նշել 'CV' կամ 'Curriculum Vitae' : Ինչն է անպայման անհրաժեշտ ներառել:
Սկսեք Ձեր անձնական տվյալներից` անուն, հասցե և մանրամասներ Ձեզ հետ կապվելու վերաբերյալ: Կամքը Ձերն է. կարող եք ներառել նաև Ձեր տարիքը, ամուսնական տվյալները և ազգային պատկանելիությունը: CV-ի համապատասխանեցում աշխատանքին:
Ձեր CV- ին չպետք է Ձեր կենսագրությունը լինի,այն պետք է համապատասխանեցվի աշխատանքին, որի համար դիմում եք , շեշտը դնելով կարևոր մասերի վրա: Կարդացեք աշխատանքի հայտարարությունը կամ անհրաժեշտ անձի մասնագիտական որակները և մտածեք` ինչ է իրենից ներկայացնում աշխատանքը, ու ինչ է պահանջում գործատուն: Որոշ բաներ պարզեք գործատուի հիմնական զբաղմունքների վերաբերյալ: Ձեր անհատական դիմագիծը:
Ստորև ներկայացվում եմ Ձեր անձնական տվյալները, Ձեր “ Անհատական դիմագիծը” պետք է ընդգծի Ձեր .
• որակները և հատկանիշները
• աշխատանքային փորձը և ձեռքբերումները

 

Այն պետք է ընդամենը մի քանի տող լինի, բայց պետք է գրավի ընթերցողի ուշադրությունը: Օրինակ, եթե աշխատանքը ներառում է շփումներ մարդկանց հետ , կարող եք նշել, որ Դուք լավ թիմային աշխատող եք կամ շփվող անձնավորություն: Կարճ կապեք – Ձեր հմտությունների օրինակները կարող եք լուսաբանել նաև այլ պարբերություններում :
 

Կրթությունը և աշխատանքային փորձը


Ձեր CV-ի այս հատվածը կախված է Ձեր ունեցած հիմքից և այն աշխատանքի տիպից, որի համար դիմում եք: Որոշ աշխատանքներ փորձ են պահանջում, մինչդեռ մյուսների պարագայում կարևորը Ձեր որակական հատկանիշներն են: Եթե աշխատել եք որոշ ժամանակ, նախ նշեք Ձեր աշխատանքային պատմությունը,եթե երիտասարդ եք և աշխատանքային փորձ չունեք , շեշտը դրեք Ձեր կրթության և պատրաստվածության վրա: Աշխատանքային պատմությունը:

 

Սկսեք Ձեր ներկա կամ նախորդող աշխատանքներից ` հերթականությամբ: Ներառեք.

• յուրաքանչյուր գործատուին
• նրանց մոտ աշխատելու տարեթվերը
• աշխատանքի անվանումը
• Ձեր հիմնական պարտականությունները


Գործատուին հետաքրքրում է, թե Ձեր աշխատանքային փորձը ինչքանով կարող է օգտակար լինել իրեն, ուստի հանգամանորեն մի́ նկարագրեք Ձեր աշխատանքները, որոնք տարբերվում են այն աշխատանքից, որի համար դիմում եք : Համապատասխանող աշխատանքները պետք է թվարկվեն առավել մանրամասն` ներառելով ոչ միայն Ձեր հիմնական պարտականությունները և պատասխանատվությունները, այլև Ձեր կիրառած հմտությունները և ձեռքբերումները: Սա այն տեղեկատվությունն է , որի հիման վրա գործատուն որոշում է` հրավիրել Ձեզ հարցազրույցի, թե ոչ: Ձեր աշխատանքային պատմությունը ցույց է տալիս Ձեր փորձը և համապատասխանությունը տվյալ աշխատանքին: Ներառեք օգտակար տեղեկատվություն, բայց միայն գործին առնչվող: Համապատասխանեցրեք Ձեր հմտությունները և փորձը աշխատանքի բնութագրին և գործատուի փնտրածին: Ներառեք նաև տեղեկատվություն գործին առնչվող ժամանակավոր կամ կամավոր աշխատանքի մասին: Խուսափեք աշխատանքային պատմության մեջ ժամանակային բացթողումներից , քանի որ գործատուն կարող է մտածել, թե թաքցնելու բան ունեք: Դուք պատճառները կարող եք պարզաբանել նաև հետագայում, եթե անհրաժեշտ լինի:
 

Կրթությունը և պատրաստվածությունը:


Սկսեք Ձեր վերջին ուսումնառության վայրից և նշեք նաև դպրոցում ստացած որակավորումները: Թվեք.

 

• համալսարանը , քոլեջը կամ դպրոցը,որ հաճախել եք
• այն տարեթվերը, երբ Ձեզ որակավորում կամ որևէ աստիճան է տրվել
• որևէ այլ դասընթացներ , եթե առնչվում են գործին

 

Նախասիրությունները և հետաքրքրությունները


Որոշ գործատուներին հետաքրքրում են Ձեր նախասիրությունները, քանի որ դրանց շնորհիվ կարող են գաղափար կազմել Ձեր ուժեղ կողմերի մասին, որոնք կարող են օգտակար լինել աշխատելիս: Ինչպես աշխատանքային պատմության դեպքում, նախասիրությունները ևս պետք է առնչվեն գործին: Օրինակ, եթե Դուք որևէ ակումբի անդամ եք, դա վկայում է Ձեր մարդամոտ բնավորության մասին : Հաճախ մարդիկ նշում են, որ սիրում են խոհանոցում աշխատել կամ կարդալ, բայց դրանք շատ պարզունակ են գործատուի ուշադրությունը գրավելու համար: Լրացուցիչ տեղեկատվություն
Եթե անհրաժեշտ է որևէ բան ավելացնել, ասենք աշխատանքային պատմության որևէ բացթողում ճանապարհորդությամբ կամ ընտանեկան պատճառներով մեկնաբանելու համար, ապա կարող եք մեկ պարբերություն ավելացնել “Լրացուցիչ տեղեկատվություն” բաժնում: Երաշխավորագրեր
Վերջապես , պետք է նշել, որ կարող եք ներկայացնել երաշխավորագրեր` պահանջի դեպքում , սակայն պետք չէ դրանց մանրամասները ներառել CV-ում : Երաշխավորագրերից գոնե մեկը պետք է գործին առնչվող լինի, իսկ եթե չեք աշխատել, ապա Ձեզ ճանաչող պատասխանատու մեկի կողմից տրված:

 

 

Տպեք Ձեր CV –ին ապիտակ A4 ֆորմատի թղթի վրա` կիրառելով մեկ ոճ և ֆոնտ: Այն պետք է ճշգրիտ և հեշտ ընթեռնելի լինի: Ստուգեք` չկան արդյոք ուղղագրական և քերականական սխալներ: Կարող եք օգտվել համակարգչի այդ ծառայությունից, բայց կարելի է նաև խնդրել մեկ ուրիշին ստուգել: Սխալ է միշտ կիրառել թավ տառատեսակը (bold): Այն կարելի է կիրառել պարբերությունների վերնագրերի դեպքում, օրինակ “ Աշխատանքային պատմություն” կամ “ Կրթություն” , բայց շատերը ընդգծում են նաև տարեթվերը կան նախկին գործատուների անվանումները` այդ կերպ շեղելով ընթեցողի ուշադրությունը կարևորից:

 

Առկա են 4 հիմնական ոճեր.


• ժամանակագրական CV , որն ամենատարածվածն է, ներառում է աշխատանքային պատմությունը, ապա կրթությունը` սահմանված կարգով:
• գործառական, որը սկզբնամասում ունի բազմաթիվ աշխատանքների ընթացքում ձեռք բերած հմտությունների և կարողությունների մասին պարբերություն: Կիրառվում է բազմաժանր աշխատանքային կարիերա ունեցող անձանց կողմից:
• նպատակաուղղված CV- ին նման է գործառականին և օգտակար է խառը ու կցկտուր աշխատանքային պատմություն ունեցող մարդկանց համար
• այլընտրանքային CV –ին ստեղծագործական հակումներ ունեցողների համար է
CV –ների տարբեր ոճերի օրինակներ:

 

Կարելի է
• կիրառել բարձրաոճ լեզու-Ձեր աշխատանքային նվաճումները նկարագրելիս օգտագործեք այնպիսի “ազդեցիկ” բառեր, ինչպիսիք են “նախաձեռնեցի” , “ հասցրի” կամ “ բարելավեցի” : Մեջբերեք անձանց, որոնք կարող են հաստատել Ձեր պնդումները:
• օգտագործել լավորակ թուղթ- առաջին տպավորությունը կարևոր է
• կիրառել համակարգչային շարվածքով CV-ներ- ձեռագիր տարբերակն ազդեցիկ չէ
• ներառել այլ հմտություններ, որոնք կարող են օգտակար լինել գործատուին` մեքենա վարելը, լեզուների իմացությունը, համակարգչային հմտությունները և այլն
Չի կարելի
• մի́ ստեք- գործատուները ստուգելու տարբերակներ ունեն, և կարող են հեռացնել Ձեզ, եթե պարզեն , որ ստել եք:
• նկար մի́ ներառեք, եթե չի պահանջվում


Ավելի շատ հուշումներ:
Որոնք են CV-ների տարբեր ոճերը:
Ինչպես պետք է այն ներկայացնել:
 






Career Portal » Job discussion
Copyright @ 2007 Recruiter.am Job Portal Armenia, Աշխատանք Հայաստանում.
Рейтинг@Mail.ru Bookmark and Share