Որոնք են ձեր առավելություններն ու թերությունները: Սա հարցազրույցի ժամանակ հնչող հիմնական հարցերից մեկն է և հաճախ այն կաևող է տրվել ոչ ուղղակի ձևով: Խոսելով ձեր առավելությունների մասին նշեք հատկապես այն գծերը, որոնք առավել համապատասխան են տվյալ աշխատանքի համար: Իսկ երբ հարց է տրվում թերությունների վերաբերյալ աշխատեք պատմել այն մասին, թե ինչպես եք զարգացրել ձեր գիտելիքները և առանձնահատկություների մասին, որոնք նպաստել են ձեր ինքնազարգացմանը: Ինչու եք հեռացել ձեր նախկին աշխատատեղից: Պատրաստ եղեք, քանի որ այս հարցը ձեզ անպայման տրվելու է: Ինչպես նաև պատրաստ եղեք ասել ողջ ճշմարտությունը` առանց քննադատելու ձեր նախկին աշխատավայրն ու աշխատատուին: Կարող եք նկարագրել մի աշխատանքային իրավիճակ, որտեղ դուք… Այս հարցը կարող է հնչել բազմաթիվ ձևակերպումներով, սակայն ունի մեկ նպատակ` հասկանալ ձեր վարքն աշխատանքում: Պատասխանի ժամանակ շեշտը դրեք այն բանի վրա, թե ինչպես եք դուրս եկել փակուղիներից, ինչ լուծում եք տվել պրոբլեմային հարցերին: Ցանկալի է ներկայացնել որևէ կոնկրետ օրինակ ձեր նախկին աշխատանքային փորձից, որը ցույց կտա ձեր աշխատանքային որակները: Որն է ձեզ համար հանդիսանում իդեալական աշխատանքային միջավայր: Այս հարցն ամենևին այն մասին չէ թե որտեղ կցանկանայինք տեղակայված լիներ ձեր աշխատավայրը: Այստեղ խոսքն այն մասին է, թե ինչ աշխատանքային գրաֆիկ եք դուք նախընտրում, ինչ ղեկավարման ձև: Այս հարցն օգտագործում են պարզելու համար, թե ինչ աշխատանքային սովորություններ դուք ունեք, որքան ճկուն է ձեր աշխատանքային գրաֆիկը: