Նախքան հարցազրույցի գնալը ստուգեք ստորև բերվող ցուցակը
• Դուք քարտեզ/ ցուցումներ ունեք:
• Մանրամասն տեղեկացված եք ընկերության ու աշխատանքի վերաբերյալ: Օգտվեք Ինտերնետից կամ գրադարանից` ընկերության արտադրանքի ու ֆինանսական կարգավիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար:
• Ծանոթ եք այն մարդու անվանը, պաշտոնին և արտասանությանը, որին պատրաստվում եք հանդիպել:
• Պատշաճ կերպով հագնվեք. առաջին տպավորությունը միշտ էլ կազմվում է արտաքինից` առաջին երեք րոպեի ընթացքում:
• Ճշտապահ եղեք. շատ ժամանակ տրամադրեք տարածքը գտնելու, մեքենան կայանելու և այլնի համար:
Պատրաստ եք պատասխանելու հարցազրույցի ընթացքում տրվող ընդունված հարցերին, ինչպիսիք են.
• Ինչու եք կարիերայի համար ընտրել այս բնագավառը:
• Ինչու եք ցանկանում հեռանալ (կամ արդեն հեռացել) ներկայիս գործատուից:
• Ձեր թույլ/ուժեղ կողմերը:
• Որոնք են Ձեր մեծագույն ձեռքբերումները և ինչու:
• Ինչ հմտություններ ունեք այս պաշտոնի համար:
• Ինչ նպատակներ ունեք ապագայի համար:
• Ցանկանում եք տեղափոխվել:
• Ինչ է Ձեզ համար թիմային աշխատանքը:
Պատրաստել եք այն հարցերի ցուցակը, որոնք կարող եք առաջադրել հարցազրույցը վարողին: Օրինակ`
• Որն է ընկերության մարտավարությունը և բիզնես-պլանը:
• Կարող եք տրամադրել պաշտոնի մանրամասն բնութագիրը:
• Ինչու է այդ պաշտոնը դարձել մատչելի:
• Որն է կարիերայի հնարավոր զարգացման ուղին Ձեր կազմակերպության ներսում:
• Ինչ պաշտոնի հաստատումներ/ ուսուցում է տրվում/ հասանելի այս պաշտոնում:
• Կարող եք նկարագրել ընկերության մշակույթը:
Հարցազրույցի ընթացքում
• Մի մոռացեք ժպտալ:
• Սպասեք մինչև Ձեզ առաջարկեն նստել:
• Հարցազրույցին լուրջ մոտեցեք. Ձեր վարքագիծը նույնքան կարևոր է , որքան Ձեր որակավորումները:
• Նայեք հարցազրույցը վարողի աչքերին: Զգոն եղեք:
• Խանդավառություն ցուցաբերեք և ցույց տվեք, որ լավատեղյակ եք ընկերությունից ու պաշտոնից:
• Լսեք, երբ հարցազրույցը վարողը խոսում է, և առաջադրեք խելացի հարցեր:
• Խուսափեք մեկ բառով պատասխանելուց ( հատկապես Ոչ)
• Անկեղծ եղեք, բայց ակտիվորեն ներկայացրեք Ձեր հմտություններն ու հնարավորությունները:
• Հարցերին շատ ծավալուն մի́ պատասխանեք:
• Մի́ շեղվեք նյութից:
• Եթե վստահ չեք կամ հարցը չեք հասկացել, խնդրեք, որ պարզաբանեն:
• Եթե կասկածներ ունեք թափուր աշխատատեղի կամ ընկերության վերաբերյալ, մի́ արտահայտեք դրանք հարցազրույցի ընթացքում:
• Եթե որևէ հարցի պատասխան չգիտեք, այդպես էլ ասեք:
• Երբ հարցազրույցը մոտենում է ավարտին, հարցրեք Ձեր արդյունքի մասին: Եթե հարցազրույցը վարողը խուսափում է կամ բացասաբար է տրամադրված , խնդրեք վերանայել կարծիքը:
• Ապա դրական կերպով պատասխանեք` շեշտելով Ձեր առավելությունները:
Հարցազրույցի վերջում հարցրեք.
• Որն է ընտրական փուլի հաջորդ քայլը:
• Այլ հարցազրույցներ կլինեն, եթե այո, ապա ովքեր են հաճախելու, որն է դրա նպատակը:
• Քանի հոգի է դեռևս հարցազրույցի գալու:
• Ինչպիսին է Ձեր բնութագիրը` այլ թեկնածուների հետ համեմատած:
• Ինչպես է կայացվելու որոշումը, ում կողմից:
Շնորհակալություն հայտնեք հարցազրույցը վարողին` ժամանակ տրամադրելու համար:
Հարցազրույցից հետո
Վերադառնալուն պես զանգահարեք կամ email հաղորդագրություն ուղարկեք մեզ Ձեր հուշումներով, որպեսզի մենք կարողանանք հաճախորդի համար առաջընթաց ապահովել: