Ռեզյումե: 7797   Կազմակերպություն: 1254  RSS Աշխատատեղեր: 3734  Armenian Language Russian Language English Language
  
LOGIN
 
 
Մոռացել եք? 
Register


CAREER&EMPLOYEMENT TIPS
Skip Navigation Links.


CAREER&EMPLOYEMENT NEWS
Recruiter.am team committed to provide better service and we are constantly working on the site improvement. Number of changes read more
Recruiter.am is providing Free service of development Vacancy page for the member companies. We have decided that the service wo read more
Because we care about your time and would like to make your search more efficient we have created tool and partner program to give read more
To make recruitment more efficient and save time for HR managers, Recruiter.am developed new tool for searching resume by keyword. read more
Recruiter.am-Job Portal Поздравляет всех Женщин с праздником 8 Марта.

8 марта – это праздник весны и красоты, один из с
read more
Dear customers, Job Portal site engine is updated. Number of new functionalituy is implemented. read more
We have added site content search Located in the top right side. Now it is easier to find Job Article or information about site. read more

Ինչպես պրոֆիլ/ ամփոփագիր գրել Ձեր Ռեզյումե/ CV –ի համար,որպեսզի այն գրավի ընթերցողի ուշադրությունը

Home » All Job Articles » Ինչպես պրոֆիլ/ ամփոփագիր գրել Ձեր Ռեզյումե/ CV –ի համար,որպեսզի այն գրավի ընթերցողի ուշադրությունը

Եկեք ընդունենք, որ դիմում-հայտեր կարդալը և ռեզյումե/ CV-ների համառոտ ցանկ կազմելը բնավ էլ ամենահետաքրքիր առաջադրանքը չէ գործատուի համար: Դրան ավելացրած նաև այն, որ ներկայիս մրցակցային աշխատանքային շուկայում կարող են լինել անհամար , նույնիսկ հազարավոր դիմողներ մեկ աշխատանքի համար: Սա նշանակում է, որ միջին կամ ավելի ցածր մակարդակի ռեզյումե/ CV -ները լավագույն դեպքում արագ աչքի կանցկացվեն կամ մի կողմ կդրվեն: Մենք խորհուրդ ենք տալիս զննել ռեզյումեի օրինակներ: Ռեզյումեի նմուշ Այսպիսով, ինչ կարող եք անել` դիմումների այդ խառնաշփոթից վեր կանգնելու Ձեր հնարավորությունները մեծացնելու համար:

 

Ելքը Ձեր ռեզյումե/ CV-ի վերևում աչքի զարնող պրոֆիլ գրելն է, ինչը կստիպի գործատուին շարունակել ընթերցումը: Պրոֆիլի դերը կայանում է նրանում, որ այն ընթերցողին համոզում է` այս դիմողը միակն է և նրա ռեզյումե/ CV-ին արժանի է ավելի ուշադիր ընթերցանության: Ըստ էության, պրոֆիլը ուղղեկցող նամակի “խտացված” տարբերակն է, սակայն այն տվյալ թափուր աշխատատեղի հետ կապված հատուկ հղումներ չունի:

 

Եթե Ձեզ թվաց, թե պրոֆիլ գրելը Նոբելյան մրցանակակրին արժանի գործ է, խորը շունչ քաշեք. դա այնքան էլ դժվար չէ, որքան թվում է: Կարելի է այն բաժանել երեք մասի, որոնք հետագայում կարող եք կապել միմյանց մի քանի օգտակար արտահայտություններով:

 

Նախ, սկսեք Ձեր ունեցած փորձից: Մոռացե́ք ներկայի վերաբերյալ մանրամասնությունները. դրանց մասին կնշեք Ձեր ռեզյումե/ CV-ում: Սովորաբար հնարավոր է տարբերակել մեկից երեք բաժիններ, որոնցում տեղակայվում է Ձեր փորձը: Դուք կարող եք Ձեր պրոֆիլը սկսել .“Տասը տարվա աշխատանքային փորձ մարկետինգի և սպասարկման ոլորտի բնագավառում ” նախադասությամբ, եթե այն համապատասխանում է Ձեր նախադրյալներին: Աշխատեք չափազանց որոշակի չլինել աշխատանքային ոլորտների ենթաբաժանման վերաբերյալ, եթե դրանք իսկապես չեն առնչվում այդ աշխատանքին:

 

Ապա մատնանշե́ք որոշ էական հմտություններ ու կարողություններ: Դա կարող է գործատուի ուշադրությունը բևեռել մի շարք պատճառների վրա, թե ինչու եք հենց Դուք համապատասխանում իրենց աշխատանքին: Մեր բերած օրինակի պարագայում կարող եք նշել այնպիսի ընդունակություններ, ինչպիսիք են “ գնորդների հետ շփման և ղեկավարման հմտություններ ”:

 

Երբ Ձեր նախադրյալներն արդեն ներկայացված են, Դուք կարող եք նշել` ինչ եք փնտրում և ուր կցանկանայիք գնալ ապագայում: Մի́ անհանգստացեք, եթե դրա մասին պարզ պատկերացում չունեք. Դուք կարող եք նշել մի նպատակ, որը հարմար է թվում այն աշխատանքին, որի համար դիմում եք: Օրինակ. “ Ցանկանում եմ զարգացնել իմ կարիերան մանրածախ առևտրի բնագավառում ”:

 

Այժմ, երբ Ձեր պրոֆիլի կմախքն արդեն պատրաստ է, մնում է որոշ լրացումներ անել: Պետք է ավելացնել, թե ինչպիսի անձնավորություն եք Դուք , ինչը կստիպի գործատուին շարունակել կարդալ: Օգտագործեք մի քանի ածականներ, որոնք կուժեղացնեն տպավորությունը , բայց չափազանցություն չեն թվա: Կարող եք անգամ մի քանի բան նշել այն մասին, թե ինչպես կարող եք օգտակար լինել գործատուին: Այսպիսով, Ձեր պրոֆիլը կունենար հետևյալ տեսքը.“ Տասը տարվա զգալի աշխատանքային փորձ մարկետինգի և սպասարկման ոլորտի բնագավառներում, միաժամանակ հաճախորդների հետ շփման և ղեկավարման ընդունակություններ: Ներկայումս ձգտում եմ նվաճել նոր հորիզոններ և նպաստել Ձեր ընկերության արդյունավետ մարկետինգին մանրածախ առևտրի բաժնում ”:

 

Այնքան էլ դժվար չէ, այնպես չէ: Եթե դրա շուրջ մանրակրկիտ մտածեք, ապա այն փոփոխեք տարբեր աշխատանքների համապատասխանեցնելու համար, ապա Ձեր պրոֆիլի շնորհիվ հանդես կգաք որպես կազմակերպված, լավատեղյակ և հաղորդակցական գերազանց ընդունակություններով օժտված անձ: Կարճ ասած` փայլն է Ձեր ռեզյումե/ CV-ին անդիմադրելի դարձնում:
 






Career Portal » Job discussion
Copyright @ 2007 Recruiter.am Job Portal Armenia, Աշխատանք Հայաստանում.
Рейтинг@Mail.ru Bookmark and Share