Ռեզյումե: 7797   Կազմակերպություն: 1254  RSS Աշխատատեղեր: 3734  Armenian Language Russian Language English Language
  
LOGIN
 
 
Մոռացել եք? 
Register


CAREER&EMPLOYEMENT TIPS
Skip Navigation Links.


CAREER&EMPLOYEMENT NEWS
Recruiter.am team committed to provide better service and we are constantly working on the site improvement. Number of changes read more
Recruiter.am is providing Free service of development Vacancy page for the member companies. We have decided that the service wo read more
Because we care about your time and would like to make your search more efficient we have created tool and partner program to give read more
To make recruitment more efficient and save time for HR managers, Recruiter.am developed new tool for searching resume by keyword. read more
Recruiter.am-Job Portal Поздравляет всех Женщин с праздником 8 Марта.

8 марта – это праздник весны и красоты, один из с
read more
Dear customers, Job Portal site engine is updated. Number of new functionalituy is implemented. read more
We have added site content search Located in the top right side. Now it is easier to find Job Article or information about site. read more

Ռեզյումեի որ տիպն է ավելի նպատակահարմար Ձեզ համար

Home » All Job Articles » Ռեզյումեի որ տիպն է ավելի նպատակահարմար Ձեզ համար

Տեղյակ եք , որ ռեզյումե/ Cv –ների կիրառության տարբեր ձևեր կան: Կախված Ձեր կարիերայի իրադրությունից` հնարավոր է ավելի նպատակահարմար տարբերակ, որն ավելի արդյունավետ կլինի: Տեսակներից յուրաքանչյուրն իր առավելություններն ու թերությունները ունի , ուստի կարևոր է քննարկել բոլոր տարբերակները` նախքան որոշում կայացնելը:

 

Ժամանակագրական Ռեզյումե/ CV , Ռեզյումեի Նմուշ

 


 

Եթե նախատեսել եք փոխել Ձեր աշխատանքը, սակայն շարունակելու եք աշխատել միևնույն ոլորտում , Ժամանակագրական ռեզյումեն թերևս լավագույն տարբերակն է: Այն ամենատարածված տարբերակն է և հավանաբար Ձեզ ամենածանոթը: Այն լավ տարբերակ է նաև, երբ փոխում եք ոլորտը ` տեղափոխվելով շատ մոտ աշխատանքային բնագավառ: Ձեր կարիերայի պատմությունը ներկայացվում է հստակ ժամանակագրական հերթականությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով աշխատանքի անվանման և գործատուների անունների վրա: CV-ստեղծման համակարգ Այն օգտակար է, եթե Ձեր ներկայիս և նախկին գործատուները լավ հայտնի կազմակերպություններ են: Այն պարզորոշ կերպով ի ցույց է դնում Ձեր կարիերայի զարգացումը` ներառյալ նաև առաջխաղացումները: Ոմանք նախընտրում են Ժամանակագրական ռեզյումե/ Cv –ին, որովհետև այն պարզ է և դյուրընթեռնելի:

Ինչևիցե, որոշ դեպքերում Ժամանակագրական ռեզյումե/ Cv –ին ամենևին էլ ամենահարմար տարբերակը չէ, և Գործառական, Նպատակաուղղված կամ Այլընտրանքային ռեզյումե/ CV կարող են ավելի արդյունավետ լինել հարցազրույցի հրավեր ստանալու համար:

 

Գործառական ռեզյումե/ CV

 

Եթե Ձեր կարիերան բազմաժանր է , կամ Դուք ցանկանում եք փոխել ոլորտը, այս տարբերակը կարող է հարմար լինել, քանի որ այն վեր է հանում Ձեր աշխատանքային պատմության գլխավոր ձեռքբերումները և գործառույթները (հմտությունները, ունակությունները կամ փորձառությունը) : Աշխատանքի անվանումները և կազմակերպությունները կորցնում են իրենց կարևորությունը, իսկ երբեմն ամբողջապես կրճատվում են: Գործառական ռեզյումե/ CV –ին կարող է օժանդակել Ձեր աշխատանքային դիմումին, եթե ցանկանում եք ուշադրություն հրավիրել Ձեր այն որակական հատկանիշների վրա, որոնք չեք կիրառել Ձեր վերջին աշխատանքում : Այն լավ է գործում նաև, եթե Դուք բազմազան աշխատանքներ եք փոխել, քանի որ թույլ է տալիս համախմբել Ձեր ողջ փորձը:
Այնուամենայնիվ, կան դեպքեր, երբ այն բնավ էլ ամենահարմարը չէ: Առաջխաղացումը այնքան էլ ազդեցիկ չէ , քանի որ պաշտոնների ցուցակը երկրորդ Էջում է : Նույն պատճառով էլ նախկին հայտնի գործատուները կարող են աննկատ մնալ( չնայած Դուք կարող եք նրանց վերաբերյալ տեղեկատվություն տալ Ձեր պրոֆիլում կամ cover-letter-ում): Եթե շատ պարտավորություններ չեք ունեցել, այս ռեզյումե/ CV –ին կարող է Ձեր փորձը աննշան ցույց տալ: Մեկ այլ անհարմարություն է այն փաստը, որ գործատուները գուցե չհավանեն այս տարբերակը. նրանց քաջ հայտնի է, որ վերջինս կարող է օգտագործվել թույլ տեղերը ծածկելու համար :

 

Նպատակաուղղված Ռեզյումե/CV

 

Ռեզյումե/ CV –ի այս տարբերակը շեշտում է այն հմտությունները և փորձը , որոնք ուղղակիորեն առնչվում են այն աշխատանքին կամ ոլորտին , որի համար դիմում եք: Այն գերազանցապես նպատակահարմար է , եթե պատրաստվում եք փոխել Ձեր կարիերայի ուղղվածությունը: Այն շեշտը դնում է Ձեր ընդունակությունների և ձեռքբերումների վրա` ոչ միայն վերջին աշխատանքի, այլև ողջ կարիերայի ընթացքում: Այն կարող է ներառել Ձեր կամավոր կամ անվճար աշխատանքները: Դա նաև նշանակում է , որ Դուք կարող եք դիմել միանգամայն տարբեր աշխատանքների համար` կիրառելով յուրաքանչյուր պարագայի համար հարմար ռեզյումե/ CV:

Թերությունները այն են, որ ակնհայտ չեն Ձեր առաջխաղացումները կան կարիերայի զարգացումը, քանի որ այդ տեղեկատվությունը տեղակայվում է երկրորդ էջում ( եթե ներառվում է ): Գործատուների անունները ստորադասվում են, և ինչպես Գործառական ռեզյումե/ CV –ի դեպքում, շատ գործատուներ չեն սիրում այս տարբերակը:

 

Այլընտրանքային Ռեզյումե/CV

 

Ռեզյումե/ CV –ի այս տեսակը հաճախ կիրառվում է տաղանդավոր մարդկանց կողմից, որոնք աշխատանք են փնտրում ստեղծագործական ոլորտներում ` դիզայն, լրագրություն կամ հասարակական հարաբերություններ, քանի որ այն գերազանցապես անհատական է և կիրառում է եզակի տեսողական ոճ: Այս տարբերակը հարմար է միայն այն պաշտոնների համար, որոնք պահանջում են բացառիկ տեսողական կամ հռետորական տաղանդ, այն էլ միայն այն դեպքում, երբ դիմում- հայտը տրվում է հենց այն անձին, ում մոտ աշխատելու եք: Անգամ այդ դեպքում այն կարող է ձախողվել, եթե սխալ դրույթ է շոշափում:

Ռեզյումե/ CV –ի այս տեսակը երբեք չպետք է ուղարկել անձնակազմային բաժանմունքներին կամ հայտարարված թափուր աշխատատեղերին: Այն միանգամայն անհամապատասխան է ավագ մենեջերների կամ գործադիր պաշտոններ վարողների համար , որոնք ցանկանում են պատասխանատու պաշտոններ ստանձնել:
 






Career Portal » Job discussion
Copyright @ 2007 Recruiter.am Job Portal Armenia, Աշխատանք Հայաստանում.
Рейтинг@Mail.ru Bookmark and Share