Ռեզյումե: 7797   Կազմակերպություն: 1254  RSS Աշխատատեղեր: 3734  Armenian Language Russian Language English Language
  
LOGIN
 
 
Մոռացել եք? 
Register


CAREER&EMPLOYEMENT TIPS
Skip Navigation Links.


CAREER&EMPLOYEMENT NEWS
Recruiter.am team committed to provide better service and we are constantly working on the site improvement. Number of changes read more
Recruiter.am is providing Free service of development Vacancy page for the member companies. We have decided that the service wo read more
Because we care about your time and would like to make your search more efficient we have created tool and partner program to give read more
To make recruitment more efficient and save time for HR managers, Recruiter.am developed new tool for searching resume by keyword. read more
Recruiter.am-Job Portal Поздравляет всех Женщин с праздником 8 Марта.

8 марта – это праздник весны и красоты, один из с
read more
Dear customers, Job Portal site engine is updated. Number of new functionalituy is implemented. read more
We have added site content search Located in the top right side. Now it is easier to find Job Article or information about site. read more

Ինչպես ավելի լավ հարցազրույց վարել

Home » All Job Articles » Ինչպես ավելի լավ հարցազրույց վարել

Աշխատանքային հարցազրույցները կարող են շատ նյարդային փորձություններ լինել հատկապես շրջանավարտների համար, որոնք այնքան էլ ծանոթ չեն այդ ամբողջ գործնընթացին: Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուրն էլ կունենար միևնույն կանխազգացումը, ինչը և Դուք: Սակայն հարցազրույցից վախենալու պատճառ չկա . ճիշտ պատրաստվածությունը և տքնաջան աշխատանքը կօգնեն Ձեզ աշխատանք ստանալու ճանապարհին: Ստորև բերվում են մի քանի կարևոր հուշումներ, որոնք կօգնեն Ձեզ պատրաստվել հաջող հարցազրույցի:


 

Նախքան հարցազրույցը


Կատարե́ք հետազոտական աշխատանք
Կարևոր է ժամանակն օգտագործել` ուսումնասիրելու թե́ այն աշխատանքը, որի համար դիմել եք, թե́ այն ընկերությունը, որն առաջարկում է այն: Ուշադի́ր կարդացեք աշխատանքի գովազդը և ամբողջական բնութագիրը: Եթե աշխատանքի բնութագիրը ներառված չէ աշխատանքի նախնական ցուցակում, այն կարող է տեղակայված լինել ընկերության կայքում:Հակառակ դեպքում կարող եք անմիջական կապ հաստատել ընկերության հետ և խնդրել մեկ օրինակ:
Օգտակար է ուսումնասիրել գործատուի կայքը` համոզվելու համար, որ Դուք լավ իրազեկված եք ընկերության և նրանց աշխատանքի մասին: Ուշադի́ր կարդացեք “ Մեր մասին ” էջը և ցանկացած տեղեկատվություն , որ նրանք տրամադրում են աշխատանքի և առաջխաղացման հնարավորությունների վերաբերյալ: Օգտակար կարող է լինել ցանկացած տեղեկատվություն ընկերության հիմնական անձնակազմի, ինչպես նաև ցանկացած լրատվական միջոցների կամ նորությունների բաժնի մասին: Եթե կարող եք ձեռք բերել ընկերության տարեկան զեկույցները, ապա դրանք ևս անգնահատելի աղբյուր են` Ձեր գործատուի մասին ավելի շատ բան իմանալու համար:
Հետաքրքիր է, որ շրջանավարտների կարիերայի կազմակերպման Ավստրալիայի մասնաճյուղի (GCA) ուսումնասիրությունները ( Ավստալական և Նորզելանդական գործատուների ուսումնասիրություն, որոնք կանոնավոր կերպով անդամագրում են շրջանավարտներին) ցույց են տալիս, որ աշխատանքի համար դիմողների գիտելիքները կազմակերպության վերաբերյալ գնահատվել են “բավարար” կամ “ վատ” գործատուների ավելի քան կեսի ( 55.8 %) կողմից: Սա ցույց է տալիս, որ շրջանավարտներին անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ և ջանք ներդնել ապագա գործատուներին մանրամասն ուսումնասիրելու և ,թերևս, հարցազրույցին նախորդող համապատասխան հարցեր նախապատրասելու համար:

 

Կանխավ փորձե́ք հարցազրույցը


Մտածե́ք այն հարցերի շուրջ, որոնք հավանական է ` առաջադրվեն Ձեզ (տե́ս ստորև ) և լրջորե́ն մտածեք Ձեր պատասխանները : Կարևոր է վստահ տեսք ունենալ ` առանց չափազանց պատրաստված թվալու: Ավելի քան հավանական է , որ Ձեզ կխնդրեն օրինակներ բերել ձեր ունեցած փորձից, այնպես որ փորձե́ք մտապահել պատրաստի օրինակներ ( թերևս այնպիսի դեպքեր, երբ գործել եք սեփական նախաձեռնությամբ կամ ընկել եք դժվարին կացության մեջ): Աշխատե́ք` Ձեր պատասխանները լինեն պարզ և հակիրճ: Օգտագործե́ք Ձեր ձեռքբերումների և փորձի դրական օրինակներ, երբեք կանգ մի́ առեք բացասական փորձի վրա:
Հարցազրույց վարող անձինք սովորաբար ընձեռում են հարցեր տալու հնարավորություն, այնպես որ պատրաստե́ք մի քանի հարցեր ` ցույց տալու համար, որ մտածել եք այդ աշխատանքի և ընկերության շուրջ: Լավ օրինակ կարող են հանդիսանալ հարցերը ընկերության ներսում փորձ ձեռք բերելու կամ առաջխաղացման վերաբերյալ: Կարող եք հարցեր ուղղել նաև ընկերության հետագա զարգացման կամ ընդարձակման նախագծերի մասին:
Խնդրե́ք որևէ ընկերոջ կամ ընտանիքի անդամի , կամ ,թերևս ավելի լավ է, լավատեղյակ ինչ-որ մեկի փորձնական հարցազրույց անցկացնել Ձեզ հետ: Դա կօգնի զարգացնել Ձեր հաղորդակցական հմտությունները , Ձեզ դժվար հարցերի հետ գործ ունենալու փորձ կտա և ամենակարևորը` կօգնի ինքնավստահություն ձեռք բերել: Խնդրե́ք Ձեր փորձնական հարցազրույցը վարողին , որ հուշի և նախազգուշացնի այնպիսի ընդհանուր սխալների մասին , ինչպիսիք են քթի տակ կամ շատ արագ խոսելը :
Նախքան հարցազրույցը հավաստիացե́ք , որ տեղյակ եք այնպիսի կարևոր մանրամասներից, ինչպիսիք են հարցազրույցի անցկացման վայրը, ժամը և հարցազրույցը վարողի անունը:
Վատ չէր լինի նաև նախօրոք փնտրել հարցազրույցի անցկացման վայրը ( հատկապես երբ այդ վայրն անծանոթ է Ձեզ) և համոզվել, որ գիտեք ինչպես հասնել այնտեղ և որքան ժամանակ դա կպահանջի Ձեզանից: Կարող եք նաև այդ կարևոր օրվանից առաջ այցելել այդ վայրը` ավելի վստահ լինելու համար , որ գիտեք` ուր եք գնալու:

 

 

 

Հարցազրույցի ընթացքում


Լավ միտք է նաև ժամանել 30 րոպե վաղ` ճանապարհի անկանխատեսելի ուշացումներից խուսափելու նպատակով: Շատ ավելի լավ է որոշ ժամանակ սպասել մինչև հարցազրույցը, քան ուշանալ: Այդ ժամանակն օգտագործե́ք հանգստանալու ( կարճատև զբոսանք կատարեք կամ սուրճ ըմպեք ) և վերջին նախապատրաստությունները կատարելու նպատակով:
Կան մի քանի բաներ, որոնք հարցազրույցի ընթքացքում կօգնեն Ձեզ հանգիստ և վստահ զգալ, լավ տպավորություն թողնել հարցազրույցը վարողի վրա:
Հարցազրույցը վարողին ողջունե́ք սիրալիր ժպիտով և ձեռքսեղմումով:
Փորձե́ք նվազագույնի հասցնել նյարդային այնպիսի սովորությունները , ինչպես օրինակ եղունգները կրծելը, անհանգիստ շարժումներ անելը և հռհռալը:
Խուսափե́́ք այնպիսի բառեր ասելուց, ինչպիսիք են “ ինչպես” կամ “ դե , դուք գիտեք”:
Հարցազրույցի ընթացքում նայե́ք այն վարողի աչքերին, իսկ եթե հարցազրույցը վարում են մեկից ավելի անձինք, փորձե́ք հավասարապես խոսել նրանց հետ:
Փորձե́ք հանգստանալ, ինքնավստահ լինել և ժպտալ:

 

Որոշ կարևոր դրույթներ, որոնցից անհարաժեշտ է խուսափել

 

 

• Խուսափե́ք ուշանալուց:
• Նսեմացուցիչ կամ բացասական ակնարկներ մի́ արեք նախորդ գործատուի մասին:
• Մի́ ընդհատեք որևէ մեկին:
• Երբեք մի́ ստեք Ձեր հմտությունների, որակավորման կամ փորձի մասին:
• Ձեր հեռախոսը միացված մի́ թողեք:
• Մի́ փորձեք ղեկավարել կամ ուղղորդել հարցազրույցը. թողե́ք` հարցազրույց վարողն ինքը ուղղորդի հարցազրույցը և ուշադիր լսեք այն ամենը, ինչ նրանք ասում են:

 

10 ընդհանուր հարցեր, որոնք կարող են Ձեզ առաջադրվել


Չկա հարցազրույցի համար նախատեսված հարցերի կամ գործընթացների ընդունված կարգ , բայց կան որոշ հարցեր, որոնք պարբերաբար առաջադրվում են և որոնք նախընտրում են որոշ գործատուներ: Ստորև ներկայացվում է առավել հաճախ առաջադրվող 10 հարցերի ցուցակը , որին Դուք , ցանկության դեպքում ,կարող եք ծանոթանալ.
• Ինչու եք ցանկանում այս աշխատանքը:
• Ինչու մենք պետք է Ձեզ աշխատանքի վերցնենք:
• Ինչ եք կարծում ` ինչ կանեք հինգ տարի անց:
• Որոնք են Ձեր մեծագույն նվաճումներից մի քանիսը:
• Ինչպես եք ուղղություն ընտրում :
• Կարող եք աշխատել ճնշման տակ:
• Կարող եք մի քանի օրինակ բերել , երբ Դուք գլուխ եք հանել դժվարին կացությունից:
• Որոնք են Ձեր ուժեղ և թույլ կողմերը:
• Կարող եք բերել օրինակներ, երբ գործել եք սեփական նախաձեռնությամբ:
• Նախընտրում եք թիմային, թե անհատական աշխատանք:
 

 






Career Portal » Job discussion
Copyright @ 2007 Recruiter.am Job Portal Armenia, Աշխատանք Հայաստանում.
Рейтинг@Mail.ru Bookmark and Share