Նախապատրաստվա́ծ եղեք: Քայլ առաջին.պատրաստեք լավ ռեզյումե:Դուք կարող եք ռեզյումեի վերաբերյալ բազում հոդվածներ գտնել Recruiter.am աշխատանքային պորտալում: Կարող եք նաև ցանկացած քանակությամբ ռեզյումեներ ստեղծել (տարբեր լեզուներով): Հեռախոսազանգերին պատասխանող սարք, ձայնային հաղորդագրությունների համակարգ կամ ինտերնետային հասցե ունեցեք, որպեսզի հավանական գործատուները կարողանան կապվել Ձեզ հետ: Նաև պատրաստ եղեք հանպատրաստից հարցազրույցի գնալուն ու նաև անմիջապես աշխատանքի առաջարկ ստանալուն:
Աշխատանք փնտրելու համակարգերը Կես դրույքով կամ հեռակա աշխատանք Job Portal Armenia-ի փնտրե́ք աշխատանքային կայքերում: Անգամ եթե չգտնեք Ձեր չափանիշներին համապատասխան թափուր աշխատատեղ, Դուք միշտ էլ կարող եք դիմել լրիվ դրույքով աշխատանքի համար: Որոշ ընկերություններ պատրաստ են քննարկելու կես օրով աշխատելու Ձեր առաջարկը, եթե ունեք լավ նկարագիր: Դիմեք ուղղակիորեն` online համակարգով: Կես դրույքով աշխատանք առաջարկող ընկերություններից շատերն են դիմումներն այդ կերպ ընդունում: Recruiter.am աշխատանքային պորտալը Կարիերայի Կենտրոնի պատրաստի գործիք է , որի միջոցով կարող եք ստեղծել Ձեր կարիերան : Մեկ անգամ ստեղծելով Ձեր ռեզյումեն` կարող եք բազմիցս դիմել տարբեր աշխատանքների համար: Ինչ է անհրաժեշտ online համակարգով դիմելու համար: Իմ դիտարկած աշխատանքային դիմումները պահանջում էին տեղեկություններ Ձեզ հետ կապվելու, Ձեր կրթության մակարդակի և աշխատանքային պատմության վերաբերյալ: Անհրաժեշտ է , որ տեղյակ պահեք ,թե երբ եք աշխատել, ինչ հատկություններ ունեք և այլն: Այս տեղեկատվությունը կարող եք տրամադրել գործատուին Recruiter.am աշխատանքային պորտալի online դիմումների համակարգի միջոցով: Ձեզ կարող են նաև հարցնել ,թե որ օրերին կամ ժամերին կարող եք աշխատել: Զգո́ն եղեք: Եթե մանրածախ առևտրի հետ կապված աշխատանք եք փնտրում , ուշադիր հետևեք խանութների ցուցափեղկերի հայտարարություններին, երբ զբոսանքի եք դուրս եկել կամ քաղաքում եք : Եթե ցուցումներ չկան, հարցրեք կառավարչին` արդյոք նրանք աշխատողի կարիք չունեն:
Հետևե́ք գովազդներին: Կանոնավոր կերպով հետևեք տեղական թերթերի աշխատանքային առաջարկներին: Բազմաթիվ մանր ձեռներեցներ գովազդում են թերթերում, ոչ թե online համակարգով: Դիմե́ք անձամբ: Սա շատ հաճախ կես դրույքով աշխատանք գտնելու ամենահավանական տարբերակն է: Երբ դիմում եք անձամբ, Ձեր հագուկապը պետք է անթերի լինի, վարսերը և եղունգները` խնամված,իսկ կոշիկները` համեստ:
Ինչ բերել: Բերե́ք այն տեղեկատվությունը, որը Ձեզ անհրաժեշտ կլինի դիմում-հայտը լրացնելիս` ներառյալ նախկին գործատուների անուններն ու հասցեները, աշխատելու տարեթվերը, երաշխավորագրերը և ռեզյումեի մեկ նմուշ , եթե ունեք: Եթե դեռահաս եք , բերեք Ձեր աշխատանքային թղթերը: Պատրաստ եղեք կարճատև հանպատրաստից հարցազրույցի: Recruiter.am պատրաստել է հարցազրույցի վերաբերյալ հոդվածներ, որոնց կարող եք ծանոթանալ: Իմացե́ք, թե երբ կարող եք սկսել աշխատանքը և որ ժամերին կարող եք աշխատել ամեն շաբաթ:
Ունեցե́ք պատրաստի երաշխավորագրեր: Պատրաստ պահեք երեք երաշխավորագրերի ցուցակը` ներառյալ անունը, հեռախոսահամարը և ինտերնետային հասցեն, որպեսզի տրամադրեք հարցազրույցը վարողներին: Եթե աշխատանքային երաշխավորագրեր չունեք, բերեք հարևանների կամ այլ անձանց երաշխավորագրերը, որոնք կարող են երաշխավորել Ձեզ: Պահե́ք հերթականությունը: Կազմե́ք այն ընկերությունների ցուցակը, որոնց դիմել եք: Եթե օգտվել եք http://www.Recruiter.am աշխատանքային պորտալից, այս և այլ տեղեկատվություն կարող եք ստանալ, եթե անդամագրվել եք: Հարցազրույցից հետո գրանցեք այն վարողի անունը: Հեշտ է այն մոռանալը կամ շփոթելը, եթե միաժամանակ դիմում եք մի քանի աշխատանքների համար: Այս կերպ Դուք պատրաստ կլինեք հարցազրույցին հետևող հեռախոսազանգին: Օգնությու́ն ստացեք: Ակտիվացրեք անվճար և էժան ծառայությունները, որոնք տրամադրում են աշխատանք փնտրելու և կարիերայի զարգացման ծառայություններ: Օգտագործե́ք Ձեր ծանոթությունները: Իմացեք, որ աշխատանքներից շատերը, եթե ոչ մեծամասնությունը, չեն գովազդվում: Ձեր ծանոթներին տեղյակ պահեք, որ աշխատանք եք փնտրում : Խնդրեք, որ օգնեն: Հենց վերջերս եմ լսել, որ ինչ-որ մեկն ընդունվել է այն աշխատանքին, որի մասին վերջինիս տեղեկացրել էր նրա ատամնաբույժը: Մեկ ուրիշն էլ աշխատանք գտավ, որովհետև պարզապես այդ մասին նշել էր ինչ-որ մեկի ծննդյան խնջույքի ժամանակ: Մեկ այլ ծանոթ անձ էլ աշխատանք ստացավ, քանի որ նրա ընկերը վերջինիս ռեզյումեն տվել էր մի գործատուի: Ծանոթները երբեմն իսկապես օգնում են: