Աշխատանքի որոնման ընթացքում շատ կարևոր է պահպանել անհրաժեշտ ինֆորմացիան: Ինտենսիվ որոնումները երբեմն կարող են քաոտիկ լինել: Դուք բազմաթիվ ռեզյումեներ եք ուղարկում, բազմաթիվ մարդկանց հետ եք շփվում, գնում եք հարցազրույցների… այնուհետև հեռախոսազանգ, և դուք պատկերացում անգամ չունեք այն մասին, թե ում հետ եք խոսում: Ինֆորմացիայի ճիշտ վերամշակումը կօգնի ձեզ արագ կողմնորոշվել և թարմացնել ձեր հիշողությունը: Ավելորդ խառնաշփոթի մեջ ընկնելու փոխարեն դուք պարզապես պետք է դիմեք ձեր գրառումներին: Ձեզ մոտ նշեք այն բոլոր կազմակերպությունների անուններն ու տվյալները, որտեղ դուք ռեզյումե եք ուղարկել: Մանրամասնորեն նշեք, թե որտեղ եք գնացել հարցազրույցի և երբ: Հարցազրույցից հետո գրեք ձեր տպավորությունները` նշելով դրական և բացասական կողմերը: Որտեղ դուք սկալ թուլ տվեցիք, երբ էիք շփոթված, երբ էիք համողիչ և համարձակ խոսում… Այս հարցերն ու դրանց պատասխանները ձեր որնումների վերլուծության բանալին են: