Ռեզյումե: 7797   Կազմակերպություն: 1254  RSS Աշխատատեղեր: 3734  Armenian Language Russian Language English Language
  
LOGIN
 
 
Մոռացել եք? 
Register


CAREER&EMPLOYEMENT TIPS
Skip Navigation Links.


CAREER&EMPLOYEMENT NEWS
Recruiter.am team committed to provide better service and we are constantly working on the site improvement. Number of changes read more
Recruiter.am is providing Free service of development Vacancy page for the member companies. We have decided that the service wo read more
Because we care about your time and would like to make your search more efficient we have created tool and partner program to give read more
To make recruitment more efficient and save time for HR managers, Recruiter.am developed new tool for searching resume by keyword. read more
Recruiter.am-Job Portal Поздравляет всех Женщин с праздником 8 Марта.

8 марта – это праздник весны и красоты, один из с
read more
Dear customers, Job Portal site engine is updated. Number of new functionalituy is implemented. read more
We have added site content search Located in the top right side. Now it is easier to find Job Article or information about site. read more

Խորհուրդներ Կարիերայի Փոփոխության Վերաբերյալ

Home » All Job Articles » Խորհուրդներ Կարիերայի Փոփոխության Վերաբերյալ

Անկախ այն բանից` Դուք ուզում եք վերադառնալ Ձեր աշխատանքին, գտնել Ձեր երազանքների աշխատանքը, հասնել աշխատանքային կյանքի հավասարակշռության , թե պարզապես մարտահրավերի կարիք ունեք` կարիերայի վերաբերյալ որոշում ընդունելուն ուղղված այս 7 քայլերը կօգնեն Ձեզ գլուխ բերել Ձեր կարիերայի փոփոխությունը: Սկսեցինք...
 

1.Ինչ հմտություններ և փորձ ունեք Դուք:


Թվե́ք Ձեր հմտությունները և փորձը` շեշտը դնելով բացառապես այն ամենի վրա, ինչ Դուք կարող եք անել: Դրանց սովորաբար անվանում են “ փոխանցելի հմտություններ” , քանի որ դրանք օգտակար են` այնկախ այն հանգամանքից, թե որ ոլորտում եք աշխատում:
Դուք ,թերևս, ունեք հազվագյուտ տաղանդ և գիտելիքներ - դե ուրեմն` դրանք ևս ներառեք ցուցակում: Դրանք կհանգեցնեն, որ Դուք կառանձնանաք մյուսներից և ձեռք կբերեք Ձեր երազանքների աշխատանքը: (Եթե Դուք դրանց տարբերակման հետ կապված խնդիրներ ունեք, խնդրեք Ձեր ընկերոջը կամ էլ օգտվեք ինտերնետից):
Շատ լավ:Այնուամենայնիվ, Ձեր և Ձեր երազանքների աշխատանքի միջև կարող են բացեր լինել , բայց եթե Դուք ի վիճակի եք եղել անել այս ամբողջը, էլ ինչու անհանգստանալ կարիերայի այս փոփոխության մասին: Շատ հավանական է, որ Դուք կարող եք լրացնել այդ բացերը` առանց դպրոց վերադառնալու :
Անհավանական է թվում: Իսկ Դուք երբևէ լսել եք աշխատանքի վրա հիմնված ուսուցման մասին : Այդ ամենը հնարավորություն է տալիս փոխել կարիերան առանց դպրոց վերադառնալու:
Եթե Դուք հմտությունների պակասը լրացնելիս օգնության կարիք ունենաք, օգտվե́ք անձնական զարգացման պլանի անվճար ուղեցույցից:

 

 

2. Որ բնագավառում կցանկանայիք աշխատել:


Այսպիսով, այժմ մենք գիտենք, թե ինչ կարող եք անել: Գուցե Դուք ցանկանում եք շարունակել անել այն, ինչ անում եք, պարզապես ուրիշ բնագավառում: Իմ քեռին տեղափոխվեց բարձր վարձատրվող բանկային աշխատանքից մի մեծ թատրոնի ֆինանսների բաժնի վարիչի պաշտոնին` լրացնելով արվեստի նկատմամբ իր սիրո պակասը, միաժամանակ պահպանելով բարձր աշխատավարձը: Գիտություն, բժշկություն, կառավարում, աշխատանք տնային պայմաններում, ռազմական…Ընտրությունն այնքան մեծ է, որ կարող է ճնշող լինել: Բարեբախտաբար, հաջորդ քայլը կօգնի նվազեցնել այդ ցուցակը:
 

3.Ինչպիսի ապրելակերպ եք գերադասում:


Ձեր ապրելակերպի ձգտումները փոփոխվում են հանգամանքներին զուգընթաց: Այն, ինչը բավարարում էր Ձեզ որպես ամուրի 20 կամ 20 անց տարիքում, կարող է չբավարարել 30 կամ 30 անց տարիքում` 2-4 երեխայի, շան կամ տնային մեկ այլ կենդանու` ճագարի առկայությամբ: Որն է Ձեր իդեալական օրը: Ում եք Դուք տեսնում: Ինչ մարդիք են Ձեզ շրջապատում:

 

 

4. Որտեղ եք ցանկանում ապրել:


Փոքր համայնքում ապրելը կարող է ծանր լինել,եթե Դուք գերընդունակությունների տեր եք: Գուցե Դուք կարող եք օգտագործել Ձեր որակները online համակարգով- պարզապես մինչև տեղափոխվելը ճշտեք ` կարող եք աջակցություն ստանալ:>) Ճանապարհորդությունը ևս տարբերակ է` լինի դա ամենօրյա ուղևորություն , թե շուրջերկրյա ճամփորդություն: Արդյոք սա Ձեր երազանքների աշխատանքի բաղկացուցիչ մասն է կազմում: Եթե այո, ապա հաշվի́ առեք գնացքների, ինքնաթիռների և ավտոմեքենաների ձանձրալի իրականությունը:

 

 

5. Ինչ աշխատավարձ է համապատասխանում Ձեր ապրելակերպին:


Եկե́ք քննարկենք փողի խնդիրը: Ինչքան փող է Ձեզ անհրաժեշտ ապրելու համար-այժմ և թոշակի անցնելուց հետո: Ցավալի իրականություն է այն հանգամանքը, որ մեզանից շատերը ստիպված են աշխատել մի կտոր հացի համար:
Մի́ թողեք, որ փողը խամրեցնի աշխատանքի Ձեր երազանքը: Իմ հարսը զգալի դրամական կորուստ կրեց կորպորատիվ աշխատանքից հասարակական սեկտոր տեղափոխվելու համար,բայց մեկ տարի անց նա ավելի շատ է վաստակում, քան առաջ:

 

 

6. Կարիերայի առաջընթացի ինչ ձևեր կան:


Ձեր կարիերան Ձեզ փակուղի է հասցրել: Ձեր երազանքի աշխատանքը կարճատև է, թե այն հնարավորություն է տալիս աճել և զարգանալ: Կարիերայի առաջխաղացման անհնարինությունն էլ թերևս ստիպում է Ձեզ փոխել Ձեր կարիերան: Ես հեռացա իմ աշխատանքից , քանի որ այն խոչընդոտում էր իմ առաջընթացին:

 


 

7.Ինչպես կզարգացնեք այս ամենը:

 


Իսկապես, սա իրոք դժվար աշխատանք է: Ես երբեք չեմ ասել, որ հեշտ է լինելու: Փաստորեն, ես հիմա սերմերն եմ ցանում: Աշխատանքային կարիերայի փոփոխությունը կարող է դանդաղ, դժվարին աշխատանք լինել, և այն պահանջում է ,որ երկար մտածեք այդ հարցի շուրջ: Բայց հաշվի առեք նաև այլընտրանքի հնարավորությունը- վատնել Ձեր կյանքը առանց առաջընթացի հնարավորության աշխատանքում` չբավարարված և մտահոգ, թե ինչպես կկարդացվի Ձեր մահախոսականը: ( Բացի այդ, եթե ճիշտ որոշում եք կայացրել, ապա Ձեր խանդավառությունը կօգնի Ձեզ հաղթահարել առավել դժվար խնդիրները ): Դե, ինչ կասեք, գլուխ կհանեք: Ես Ձեզ ձեռքիցս բաց թողնել չեմ պատրաստվում : Ինչպես եք պատրաստվում թողնել Ձեր երազ-աշխատանքը: Ում հետ զրուցելու կարիք ունեք: Ինչ հետազոտական աշխատանք պետք է տարվի: Ով կարող է օգնել: Ճիշտ այնպես, ինչպես ձկնորսության ժամանակ,այս դեպքում էլ ձուկ կարելի է բռնել միայն այն դեպքում, երբ կարթը ջրում է: Ձեր երազանքների աշխատանքը սպասում է Ձեզ: Կարիերայի փոփոխման վերաբերյալ խորհուրդ տալը հեշտ է- ամեն ինչ Ձեր ձեռքերում է: Եվ ամեն անգամ,երբ դժվարության հանդիպեք, հիշեք Վան Գոգին: Գործողության պլան մշակեք ու իրագործեք այն, ոչ մի զիջում:
 

 






Career Portal » Job discussion
Copyright @ 2007 Recruiter.am Job Portal Armenia, Աշխատանք Հայաստանում.
Рейтинг@Mail.ru Bookmark and Share