Հիշեք … հարցազրույցը ոչ թե հարցաքննություն է, այլ երկխոսություն: Եթե նախկինում հարցազրույցի ժամանակ ձեզ հարցեր էին տալիս միայն ձեր գիտելիքները պարզելու համար, ապա այժմ հարցազրույցի ժամանակ ձեզ կարող են տալ բազմաթիվ լրացուցիչ հարցեր ձեր բնավորության, անձնական որակների մասին, ինչ առավել ակնհայտ ցույց կտա թե որքանով է հնարավոր ձեր համագործակցությունը տվյալ կազմակերպության հետ: Հարցազրուցավարն առաջին հերթին ցանկանում է պարզել, թե դուք որքանով դուք կարող եք նպաստել կազմակերպության բարգավաճմանը, կարող եք արդյոք աշխատել խմբում, կարող եք ներգրավվել աշխատանքային միջավայրի մեջ: Դուք պետք է սկսեք պատմել ձեր մասին և ձեր պատմությունները պետք է լինեն հետևյալ թեմաների շուրջ` • Աշխատանքի ընթացքում ինչ պրոբլեմային իրավիճակներում եք հայտնվել և ինչպես եք լուծել ստեղծված պրոբլեմները: • Նկարագերք մի այնպիսի իրավիճակ, երբ դուք դրսևորել եք ձեզ որպես խմբի անդամ և ինչ է տվել ձեր ներդրումը: Ձեր պատմությունները հստակ պատկերացում կտան հարցազրուցավարին ձեր անհատականության մասին: